Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ավետարան ըստ Մարկոսի - Wikipedia

Ավետարան ըստ Մարկոսի

From Wikipedia

Մարկոս ավետարանիչ։
Enlarge
Մարկոս ավետարանիչ։

Մարկոսի Ավետարանը չորս Ավետարաններից ամենակարճն է և գրվել է մյուսներից առաջ։ Հեղինակը, ըստ առաջին եկեղեցու վկայության, Հովհաննես Մարկոսն է, որի մասին ծանոթություններ ունենք «Առաքյալների գործերը» գրքից և առաքելական նամակներից (Կղ 4.10, Փլմ 24, Բ Տմ 4.11, Ա Պտ 5.13)։ Դեպի Երուսաղեմ, Կիպրոս և Պամփիլիա կատարած ճանապարհորդության ընթացքում Մարկոսն ուղեկցել է Պողոսին և Բառնաբասին։ Որոշ ժամանակ նա աշակերտել է նաև Պետրոս առաքյալին։

Մարկոսի Ավետարանն սկսվում է այն հաստատումով, որ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է։ Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես մեծ հեղինակության տեր մի անձի, որի իշխանությունը երևում է նրա ուսուցումներից, չար ոգիների վրա ունեցած ազդեցությունից և մարդկանց մեղքերը ներելուց։ Աստիճանաբար Հիսուսն ինքն իրեն հայտնի է դարձնում իր աշակերտներին, և որքան հայտնի է դարձնում իր Մեսիա լինելը, այնքան ավելի է խոսում իր չարչարանքների, մահվան և հարության մասին, որոնք պիտի տեղի ունենային Երուսաղեմում։ Հիսուսն ինքն իրեն կոչում է Մարդու Որդի, որն աշխարհ է եկել իր կյանքը տալու՝ մարդկությունը մեղքի կապանքներից ազատագրելու համար։

Մարկոսն իր Ավետարանում Հիսուսի պատմությունը մեզ ներկայացնում է առավելապես նրա կատարած գործերով, քան նրա խոսքերով և ուսուցումներով։ Հովհաննես Մկրտչի մասին կարճ ներածականից և Հիսուսի մկրտության և փորձության դրվագի համառոտ նկարագրությունից հետո Մարկոսն անմիջապես անցնում է Հիսուսի առաքելությանն ու նրա կատարած բժշկումներին։ Ժամանակի ընթացքում Հիսուսի հետևորդները հետզհետե ավելի լավ են հասկանում նրան, մինչդեռ, մյուս կողմից, նրա հակառակորդներն ավելի թշնամակամ դիրք են բռնում նրա հանդեպ։ Վերջին գլուխներում նկարագրված են Հիսուսի վերջին շաբաթը, հատկապես նրա խաչելությունը և հարությունը։

Մարկոսի Ավետարանը գործնական, պարզ ու արագ ոճով, բայց տպավորիչ կերպով է ներկայացնում Հիսուսին, այնպես որ յուրաքանչյուր ընթերցող, հռոմեացի հարյուրապետի նման, կարողանա գոչել․ «Իսկապես որ այս մարդն Աստծու Որդին էր» (15.39)։

ՄԱՐԿՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • Ավետարանի սկիզբը (1.1-13)
  • Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (1.14-9.50)։
  • Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (10.1-52)։
  • Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (11.1-15.47)։
  • Հիսուսի հարությունը (16.1-8)։
  • Հարությունից հետո Հիսուսի երևալը երեք անգամ և համբարձումը (16.9-20)։

[խմբագրել] Արտաքին Հղումներ

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com