Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Հայաստան - Wikipedia

Հայաստան

From Wikipedia

Հայաստանի Հանրապետություն
Flag of Հայաստան Coat of arms of Հայաստան
Դրոշը Զինանշանը
Հիմն: Մեր Հայրենիք
Հայաստան-ի դիրքը
Մայրաքաղաք Երևան
Ամենամեծ քաղաք Երևան
Պետական լեզու(ներ) Հայերեն
Կառավարում
Նախագահ
Վարչապետ
Նախագահական Հանրապետություն
Ռոբերտ Քոչարյան
Անդրանիկ Մարգարյան
Անկախություն
 - Հայտարարված
 - Հաստատված
Սկսած ԽՍՀՄ-ից
Օգոստոս 23 1990
Սեպտեմբեր 21 1991
Տարածք
 - Ընդհանուր 
- Ջրային (%)
 
29,800 կմ² 
4.7
Բնակչություն
 - 2006
 - 1989 մարդահամար
 - Խտություն
 
3,219,400
3,288,000
108/կմ²

279/sq mi 
Դրամական միավոր Դրամ (AMD)
Ժամային գոտի
 - Ամռանը
UTC (UTC+4)
DST (UTC+5)
Ինտերնետ .am
Հեռախոսային կոդ +374


Հայաստանը, պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին, Հվ. Կովկասում, անկախացել է Խորհրդային Միությունից 1991-ին: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայկական գիրը, որը մինչև այսօր գործածվում է: Հայաստանի կրոնը Հայ Առաքելական եկեղեցին է` 301թ.-ից:

Contents

[խմբագրել] Աշխարհագրություն

Հայաստանը սահման ունի հյուսիսում` Վրաստանի, արևելքում` Ադրբեջանի, հարավում` Իրանի, հարավ-արևմուտքում` Նախիջևան /Ադրբեջանի և արևմուտքում` Թուրքիայի հետ:

Նա նաև լեռնային երկիր է` 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր: Ամենաբարձր լեռը Արագածն է (4.090 մ): Ամենամեծ լիճը Սևանն է` 1.417 քառ. կմ:



Արևելյան Հայաստանի պատկերը` նկարահանուած ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից:
Enlarge
Արևելյան Հայաստանի պատկերը` նկարահանուած ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից:

Հայաստանի մեծ քաղաքները.

  1. Երևան: 1.093.499
  2. Գյումրի: 148.383
  3. Վանաձոր: 101.099
  4. Հրազդան 63,400
  5. Աբովյան 60,600
  6. Էջմիածին: 49.514
  7. Կապան 46,500
  8. Արմավիր 45,100
  9. Հրազդան: 40.796
  10. Արտաշատ 35,100
  11. Աշտարակ 29,800
  12. Գորիս: 20.000






[խմբագրել] Օգտակար հանածոները

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:

[խմբագրել] Բնակչություն

Հայաստանի բնակչությունը 3,219,400 (հուլիսի 1, 2006թ.) : Հայերը կազմում են ազգաբնակչության 96 տոկոսը: Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ էն: Ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ եւ այլն:

[խմբագրել] Քաղաքականություն

Հայաստանը իր քաղաքական կարգով կիսանախագահական ներկայացչական ժողովրդավարական հանրապետություն է։

[խմբագրել] Տոները և հիշատակի օրերը

[խմբագրել] Արցախյան ազատագրական պատերազմ

Արցախի հերոսական հայությունը 1988-1994 թթ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց Բաքվի դեմ, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և վաղնջական հայկական Արցախ մարզը վերադարձնել Հայաստանի կազմի մէջ: Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը զինված ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, սակայն չկարողացավ ճնշել հայերի ազատ ապրելու կամքը: Արդյունքում Արցախը 1991թ. սեպտեմբեր 2-ին հռչակեց իրեն անկախ Հանրապետություն և ճնշեց ադրբեջանական շրջակա կրակակետերը: Ներկայումս Ադրբեջանը կորցրել է Արցախը և հարակից հին հայկական տարածքները:

[խմբագրել] Պատմություն

Image:Karabach gandzasar.jpg
The Gandzasar monastery.
 Kingdom of Armenia
Enlarge
Kingdom of Armenia
Image:StraboArmenia.jpg
Պատմական Հայաստան

Հայերի պատմությունը սկսվում է Քրիստոսից մի քանի 1000 տարի առաջ` հնդևրոպական միուս ժողովուրդների պատմության հետ միասին, երբ սկսվեց նախահայրենիքից տարբեր ժողովուրդների նախնիների վերաբնակեցումը աշխարհի տարբեր մասեր: Նախահայրենիքների մասին կան մի քանի վարկածներ: Ըստ վերջին վարկածի` նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիսում (հեղ.` Վ.Իվանով,Թ.Գամկրելիձե "Հնդեւրոպացիները և հնդևրոպական լեզուն", Թբիլիսի, 1984թ., ռուսերէն): Մի քանի 1000 տարի առաջ գերմանացիների, կելտերի, թոխարների, սլավոնների և այլ հնդևրոպական ժողովուրդների նախնիները հեռացան նշված տարածքներից: Ամենաքիչը տեղաշարժվեցին հայերի, իրանցիների, խեթերի նախնիները:

Հնդևրոպական ժողովուրդների բաժանման գործնթացը սկսվել է խեթերի բաժանումից: Ամենավերջում այս տարածքում ապրել են յոյների, հնդիրանցիների և հայերի նախնիները, դրա պատճառով հայերէնին մոտ են հնդևրոպական բարբառներից յունարէնը , հետո` հնդիրանական լեզուները: Հայկական պետականություն եղել է "Ուրարտու"-ից շատ առաջ: Աքքադական արքա Սարգոնի մ.թ.ա. 24-րդ դարի արձանագրությունում նշվում է "Արմանում" երկրի անունը: Նրա թոռ Նարամ Սինը նույնպես նշում է "Արմանում" երկրի անունը ցուցակի 11-րդ տեղում: Մ.թ.ա. 13-15 դարերում խեթական արձանագրությունում նշվում է "Հայասա"-ն, որն ամեն հայի համար պարզ է, թէ ինչ երկիր է:

Մ.թ.ա. 9-6 դարերում ասորական արձանագրությունում նշվում է "Ուրարտու" երկիրը: Շատերը կարծում են, թէ այս երկիրը հայերի հետ կապ չունի: Լուծումը տալիս է Դարեհ Ա-ի Բեհիսթունեան արձանագրությունը,որտեղ պարզ երևում է,որ ասորերեն "Ուրարտու"-ն պարսկերեն "Արմինա"-ն է(Հայք): Հայ ժողովուրդը այսպէս կոչված "Ուրարտու"-ի գլխավոր տարրն է կազմել: Դա են ապացուցում արձանագրությունների լեզվում բնիկ հնդևրոպական հայերէն բառերի փոխառությունները:

Մեծ Հայքի թագավորությունը II-VII դարերում

[խմբագրել] Հայոց թագավորներ

    • Պարույր` Սկայորդու որդին, առաջին Հայոց թագավորը

Մ.թ.ա. 850-600թթ. Ուրարտու երկրի խառը էթնիկ կազմի մեջ էին մտնում ոչ միայն բուն խուռռի-ուրարտական ցեղերը, այլև հնդեվրոպական նախահայկական մի շարք ցեղային միություններ, ինչպես Հայասսան եւ Արմեն, որոնք Հայկական Լեռնաշխարհում հիշատակվում են Ուրարտական թագավորության կազմավորումից առաջ, մ.թ.ա. II հզ.կեսերից : Մ.թ.ա.520-թթ ից Հայաստանը Աքեմենեան դաշնային կայսրության մասն է դառնում` պահպանելով ներքին ինքնավարությունը: Մ.թ.ա. 334-323թթ. Ալեքսանդր Մէծի կայսրության դէմ պարթևական պատերազմների արդյունքում Հայաստանը, իր Երվանդունի արքայատոհմի գլխավորությամբ ձեռք է բերում կարճատև անկախություն:

Մ.թ.ա. 189-ին , Հայաստանը անկախանում է Սելեվկյան պետությունից: Արտաշեսյան շրջանում (մ.թ.ա.189-մ.թ.1) Մեծ Հայքը ( լատ.` Armenia Major) իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծի օրոք(մ.թ.ա. 95-55 թթ.), սակայն Հռոմի հետ ունեցած մի քանի պատերազմների արդյունքում (մ.թ.ա.60թ.) Մեծ Հայքը պահպանում է միայն բուն հայկական տարածքները (15 նահանգները), և կարճ ժամանակ դառնում է Հռոմի ազդեցության ոլորտում գտնվող պետություն:

  • 301թ. Տրդատ III. հռչակում է Քրիստոնեությումը Մեծ Հայքի պետական կրոն (առաջինը աշխարհում)
  • 3872. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև:
  • 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց Այբուբենը:
  • 1918թ. Հայաստանը արաչին անկաղութիւնը կունենա, մինչև
  • 1920թ. սովյեդական միպւդեան կը մտնե:
  • Աբրիլ 24,1918 ին, օսմանեան կայսրութիունի պզտիկ դուրքերը հայըրուն սուրեաի անապատը կը խրկէն, վորուն պաչարով 1,5 մլլիոն հայ կը մահանան:
»»: ին, սովեդական միուդիւն բաշանելե վէրչ, Հայաստանը անկաղ միուդիւն եղավ: Բայց հարաւայի մասը, վորը շատ ավելի մեց է, դուրքիաի կը մնա:

Հայաստանը և Ասերպեչանը անկաղուդենեն վերչ կը պատերասմեն Արցաւի համար, վորտեխ շատը հայ կ՛ապրին: 1994 ին մայիսին, զինադադար կը վորոշւի, երբ հայերը արդեն Լեռնային Ղարաբաղ և ուրիշ 7 շրջան քրավեցին: Այսոր Լեռնային Ղարաբաղ կարաւարուդիւն կասմեր է, բայց մինչև այսօր ալ համացայնութիւն չը՛քտնըվեցաւ երկու քաղաքներուն մէչ:

[խմբագրել] Մարզեր

  1. Արագածոտն
  2. Արարատ
  3. Արմաւիր
  4. Գեղարքունիք
  5. Կոտայք
  6. Լոռի
  7. Շիրակ
  8. Սյունիք
  9. Տաւուշ
  10. Վայոց ձոր
  11. Երևան

[խմբագրել] Հայ մեծ պետական գործիչներ

  • Տիգրան Երուանդեան, Հայաստանի Արքայ, Պարսից Կիւրոս Մեծ Արքայի դաշնակիցը
  • Արտաշէս Ա Բարի, Մեծ Հայքի Արքայ
  • Տիգրան Մեծ, Արքայից Արքայ
  • Արշակ Երկրորդ, Արքայ Հայոց Մեծաց
  • Պապ Թագաւոր, Որդի Արշակի
  • Թէոդորոս Ռշտունի, Իշխանաց իշխան Հայոց
  • Աշոտ Ա, Բագրատունի, Հայոց Արքա
  • Աշոտ Բ, Բագրատունի, Հայոց Արքայ
  • Թորոս Լևոնի, Կիլիկեան Հայաստանի Իշխան
  • Մլեհ Ռուբինեան, Կիլիկեան Հայաստանի Իշխան
  • Լևոն Ա, Ռուբինեան, Մեծագործ, Հայոց Արքայ, Կիլիկիա
  • Կոստանդին Գունդստաբլ, Կիլիկեան Հայաստանի սպարապետ
  • Օշին Պայլ, Կիլիկեան Հայաստանի պետական գործիչ
  • Հեթում Ա, Կիլիկեան Հայաստանի Արքայ
  • Հեթում Բ, Կիլիկեան Հայաստանի Արքայ
  • Դաւիթ Բէկ, Հայոց իշխան և սպարապետ, Սիւնիք,
  • Մխիթար Սպարապետ, զօրահրամանատար Սիւնիք աշխարհի,
  • Գարեգին Նժդեհ, Սպարապետ Լեռնահայաստանի
  • Արամ Մանուկեան, 1-ին անկախ ՀՀ-ի ստեծող և ներքին գործոց նախարար
  • Յովհաննէս Քաջազնունի, 1-ին անկախ ՀՀ-ի 1-ին վարչապետ
  • Համօ Օհանջանեան, 1-ին անկախ ՀՀ-ի 3-րդ վարչապետ
  • Ալեքսանդր Խատիսեան, 1-ին անկախ ՀՀ-ի 2-րդ վարչապետ
  • Սիմոն Վրացեան, 1-ին անկախ ՀՀ-ի 4-րդ` վերջին վարչապետ
  • Դրաստամատ Կանայեան, Դրօ, 1-ին անկախ ՀՀ-ի ռազմական նախարար
  • Ռուբէն Տէր-Մինասեան, 1-ին անկախ ՀՀ-ի ռազմական նախարար
  • Ալեքսանդր Մեասնիկեան, Խորհրդային Հայաստանի 1-ին "նախագահ"
  • Լևոն Տէր-Պետրոսեան, 2-րդ անկախ ՀՀ 1-ին նախագահ
  • Ռոբերտ Քոչարեան, 2-րդ անկախ ՀՀ 2-րդ նախագահ
  • Վազգէն Սարգսեան, 2-րդ անկախ ՀՀ սպարապետ և վարչապետ
  • Սերժ Սարգսեան, 2-րդ անկախ ՀՀ սպարապետ
  • Անդրանիկ Մարգարեան, 2-րդ անկախ ՀՀ վարչապետ

[խմբագրել] Հայ ռազմական գործիչներ

  • Յովհաննէս Բաղրամեան, ԽՍՀՄ մարշալ
  • Անդրանիկ Օզանեան
  • Գարեգին Նժդեհ
  • Դրօ
  • Տէր-Ղուկասով, Ռուսաց կայսրութեան զօրավար,
  • Լորիս-Մելիքով, Ռուսաց կայսրութեան զօրավար
  • Լազար Սերեբրեակով, Ռուսաց կայսրութեան ծովակալ
  • Համազասպ Բաբաջանեան, խորհրդային զրահատանկային զօրքերի գլխաւոր մարշալ
  • Յովհաննէս Իսակով, ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ծովակալ
  • Արմէնակ Խանփերեանց-Խուդեակով, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գլխավոր մարշալ
  • Փոլ Իգնատոսեան, ԱՄՆ-ի ռազմածովային նախարար, ԱՄՆ-ի պաշտպանութեան փոխնախարար

[խմբագրել] Մշակոյթը

[խմբագրել] Պատմագիտութիւն

Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմութեան ուսումնասիրութեան համար կարևոր սկզբնաղբիւրներ են հայ պատմիչների աշխատութիւնները: Հայ պատմագրութեան անդրանիկ երկը, “Վարք Մաշտոցի” գրուել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարուած ընդօրինակութեամբ: Մաշտոցի աշակերտ Կորիւնի գրած այս երկում նկարագրւում է Մաշտոցի կեանքն ու գործունեութօւնը, տրւում է հայկական, վրացական և աղուանից գրերի ստեղծման պատմութիւնը (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1841) , ֆրանսերէն (1869), անգլերէն (1952), ռուսերէն (1962)):

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմութեան մեջ տրուած է Հայաստանում հեթանոսական կրօնի դէմ մղուած պայքարի և 301 թուականին քրիստոնեութիւնը որպէս պետական կրօնի ճանաչման պատմութիւնը, քրիստոնեութեան սկզբնական շրջանի պատմութեան ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբիւրը զանազան խմբագրութիւններով յայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրութիւններից մի քանիսը և հայերէն բնագիրը նոր ժամանակներում թարգմանուել են իտալերէն (1843), շուեդերէն (1860) ֆրանսերէն (1867), անգլերէն (1976) և այլ լեզուներով): Ագաթանգեղոսի ժամանակակից Փաւստոս Բուզանդի աշխատութիւնն ընդգրկում է 330-387թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմութիւնը: Այստեղ կարևոր տեղեկութիւններ կան հայ-հռոմէական և հայ-պարսկական հարաբերութիւնների մասին, ինչպէս և ուշագրավ տուեալներ Այսրկովկասի ժողովուրդների պատմութեան վերաբերեալ (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1879) , ֆրանսերէն (1867), ռուսերէն(1953)) : Մովսես Խորենացին (5-րդ դար) իր “Հայոց պատմութեան” մէջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմութիւնը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը: Մովսէս Խորենացին սերունդների կողմից իրաւամբ Պատմահայր անունն է ստացել: Մատենադարանում պահւում են նրա “Հայոց պատմութեան” 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագոյնը իններորդ դարից է: Հայաստանի պատմութիւնը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է յոյն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղուածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին յայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով: “Հայոց պատմութեան” համար աղբիւր են հանդիասցել նաև հայկական բանահյուսութիւնը և ուրիշ ժողովուրդների աւանդական անցեալն ուսումնասիրելու համար: Բավական է ասել, որ իրանական բանահիւսութեան հանրայայտ հերոս Ռոստամի անուան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսէս Խորենացուն: Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բիւրասպի Աժդահակի առասպելը:

Համաշխարհային նշանակութիւն ունեցող այս երկն արդէն աւելի քան երկու դար է ուսումնասիրւում է նաև օտար պատմաբանների և բանասէրների կողմից: 1736 թ. այն թարգմանուել է լատիներէն և հայերէն բնագրի հետ միասին լոյս է տեսել Լոնդոնում: Իսկ մինչ այդ նրա համառօտ բովանդակութիւնը շուեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում: 18-րդ դարի հրատարակութիւններին յաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակութիւններ` ռուսերէն (1809թ., 1858թ., 1893թ.) ֆրանսերէն (1836թ., 1844թ., 1869թ., 1993թ.), իտալերէն (1841թ., 1850թ.) գերմաներէն (1869թ., 1881թ.) հունգարերէն (1892թ.), պարսկերէն (1992թ.):

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշէն իր “Վասն Վարդանայ և հայոց պատերազմի” երկում պատմում է Սասանեան Պարսկաստանի դեմ 451 թ. Հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատութեան ու անկախութեան համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին: Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զօրագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնեանի անունը: “Վարդանանց պատմութիւնը” արժէքավոր տեղեկութիւններ է պարունակում զրադաշտական կրօնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կեանքի վերաբերեալ: Աշխատութիւնը հրատարակուել է մօտ 40 անգամ հայերէն և օտար լեզուներով` անգլերէն (1830թ., 1926թ., 1952թ.), իտալերէն (1840թ.), ֆրանսերէն (1841թ., 1869թ.), ռուսերէն (1853թ., 1884թ., 1971թ.):

Մատենադարանում են պահւում 5-րդ դարի պատմիչ ու “Հայոց պատմութեան ” երկու ընդօրինակութիւնները: Պատմութիւնն ընդգրկում է 387-486 թթ. միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձութիւնների նկարագրութիւնը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բիւզանդական կայսրութեան սահմաններում, Վրաստանում, Աղուանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը: Դէպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշաւանքների վերաբերեալ հաւաստի աղբիւր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը: Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղուանների, խազարների և միւս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերութիւններին վերաբերող որոշ տեղեկութիւններ, որ այլ աղբիւրներից յայտնի չեն: Ղևոնդի Պատմութիւնը հետաքրքիր սկզբնաղբիւր է նաև արաբական բռնակալութեան դէմ մղուած ազատագրական պայքարի պատմութեան ուսումնասիրման համար: Հայ պատմագրութեան մէջ առանձնակի տեղ ունի Մովսէս Կաղանկատուացու անունով յայտնի “Պատմութիւն Աղուանից” երկը: 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցութեամբ ստեղծուած այս Պատմութիւնը համաշխարհային գրականութեան մէջ միակն է, որ նուիրված է յատկապէս Աղուանից աշխարհի պատմութեանը /"Աղուանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացուել է "Հայոց Արևելից կողմանք"-ը/: 10-րդ դարի միւս մատենագիրներից Յովհաննես Դրասխանակերտցու ու, Ուխտանէսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերութիւնների և սոցիալական պայքարի մասին: 11-րդ դարի պատմիչ Արիստակէս Լաստիվերտցին պատմել է սելջուկ թուրքերի և բիւզանդացիների արշաւանքների մասին: Այս շրջանում է, որ սկսւում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ: Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասութիւնները վաճառականների և հարուստ մարդկանց անազնւութեան, խաբեբայութեան, կաշառակերութեան, շահամոլութեան, իշխանների անմիաբանութեան մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար: 12-13–րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կեանքի զգալի աշխուժացում: Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ: Կիլիկիայում հիմնւում է հայկական իշխանութիւն, որը գոյատևում է շուրջ երէք դար (մինչև 1375թ.): Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրութեան ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տուել է աւելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ: 14-16-րդ դարերը հայ պատմագրութեան ամենաամուլ դարերն են: Այս ժամանկաշրջանը տուել է ընդամէնը մեկ նշանաւոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա յաջորդների արշաւանքների շրջանի Հայաստանի պատմութիւնը: Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահւում են Գրիգոր Խլաթեցու Ծերենցի (1350-1425), Մովսէս Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկիւրացու, Սիմեոն Ապարանցու չափածոյ պատմութիւնները, Անդրէաս Եվդոկացու, Բարսեղ Արճիշեցու, Յովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրութիւն”-ները, որոնք արժէքաւոր տեղեկութիւններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կեանքի մասին: 17-18-րդ դարերը խիստ տարբերւում են նախորդ շրջանից: Նրանք հարուստ են ինչպես մանր այնպէս և խոշոր պատմական գործերով: 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669թ. ) “Հայոց պատմութիւնն” ընդգրկում է 1601-1662թթ. տեղի ունեցած դէպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում: Այստեղ մանրամասն ներկայացւում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմութիւնը: Մատենադարանում պահւում են նաև այդ շրջանի միւս նշանաւոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկաւագի (ծնւ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդին Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալեանի (1728թ.) և ուրիշների աշխատութիւնները, ինչպէս և Յակոբ Շամախեցու (1763թ.), կաթողիկոս Սիմէոն Երևանցու (1780թ.) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը: Որոշակի պատմագրական արժէք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատութիւնների հայերէն թարգմանութիւնները, որոնց թւում են Յովսեփ Փլավիոսի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայէլ Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները: Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրաւում 4-րդ դարի առաջին կէսի յոյն պատմիչ Եւսեբիոս Կեսարացու Ժամանակագրութիւնը (“Քրոնիկոն”), որի յունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրութեանը յայտնի դարձաւ 1787 թուականին, այժմ Մատենադարանում պահուող թիւ 1904 ձեռագրի միջոցով: Հայկական պատմական մատենագրութեան ինքնուրոյն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժէք են ներկայացնում Մատենադարանում պահուող օտար լեզուներով գրուած պատմագրական աշխատութիւնները:

[խմբագրել] Հայ պատմիչներ

Անհրաժեշտ են առնվազն երեքական նախադասությամբ հոդվածներ ստորև թվարկված հայ պատմիչների մասին :

  • Մեսրոպ Մաշտոց
  • Կորյուն
  • Ագաթանգեղոս
  • Փաւստոս Բուզանդ
  • Մովսէս Խորենացի
  • Եղիշէ
  • Ղազար Փարպեցի
  • Ղևոնդ
  • Մովսէս Կաղանկատուացի
  • Յովհաննէս Դրասխանակերտցի
  • Թովմա Արծրունի
  • Ուխտանէս
  • Ստեփանոս Ասողիկ
  • Արիստակէս Լաստիվերտցի
  • Սամուել Անեցի
  • Մխիթար Անեցի
  • Մատթևոս Ուռհայեցի
  • Մխիթար Այրիվանեցի
  • Վարդան Արևելցի
  • Կիրակոս Գանձակեց
  • Գրիգոր Ակներցի
  • Վահրամ Րաբունի
  • Սմբատ Սպարապետ
  • Հեթում պատմիչ
  • Ստեփանոս Օրբելեան
  • Թովմա Մեծոփեցի
  • Գրիգոր Խլաթեցու Ծերենց
  • Մովսէս Արծկեցի
  • Առաքել Բաղիշեցի
  • Աբրահամ Անկիւրացի
  • Սիմէոն Ապարանցի
  • Անդրեաս Եվդոկացի
  • Բարսեղ Արճիշեցի
  • Յովհաննես Ծարեցի
  • Առաքել Դավրիժեցի
  • Զաքարիա Սարկաւագ
  • Երեմիա Չելեպի
  • Կոստանդին Ջուղայեցի
  • Եսայի Հասան Ջալալեան
  • Յակոբ Շամախեցի
  • Մարտիրոս Լեհացի

[խմբագրել] Հայաստանի և Հայերի մասին գրած համաշխարհային պատմագրության նշանավոր ներկայացուցիչներ

  • Հերոդոտոս
  • Պլուտարքոս
  • Ստրաբոն
  • Պտղոմէոս
  • Յովսեփ Փլավիոս
  • Եսեբիես Կեսարեցու
  • Սոկրատ Աքոլաստիկոս
  • Միքայէլ Ասորի
  • Գևորգ Ֆրանցես

[խմբագրել] Արվեստ

[խմբագրել] Հայ դերասաններ

  • Վահրամն Փափազյան
  • Վահրամ Ներսիսյան
  • Խորեն Աբրահամյան
  • Հրաչյա Փափազյան
  • Մհեր Մկրտչյան

[խմբագրել] Հայ սպորտսմեններ

[խմբագրել] Հայ գրողներ

ԱՊՀ-ի դրոշը Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ԱՊՀ-ի դրոշը
Ադրբեջան | Բելառուս | Հայաստան | Ղազախստան | Ղրղզստան | Մոլդովա | Ուկրաինա | Ուզբեկիստան | Ռուսաստան | Վրաստան | Տաջիկիստան
Դիտող Անդամ՝ Թուրքմենիստան
Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com