Անդրանիկ Մարգարյան
From Wikipedia
Անդրանիկ Մարգարյան (Հունիս 12, 1951), Հայաստանի վարչապետն է մայիսի 12-ից, 2000թ.: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն է: Հայաստանում վարչապետին նշանակում է նախագահը: Մարգարյանը հաջորդեց Սարգսյան եղբայրներին` Վազգեն Սարգսյանին, որը սպանվեց 1999թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի խորհրդարանի շենքում, և Արամ Սարգսյանին, որը նշանակվեց այդ դեպքից մեկ շաբաթ անց, սակայն պաշտոնազրկվեց 2000թ. մայիս 2-ին:
Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ.: 1968թ. դարձել է Հայաստանի Ազգային միացյալ կուսակցության անդամ, որն ընդհատակյա կուսակցություն էր Խորհրդային Միությունում: 1974թ. ձերբակալվել է և դատապարտվել 2-ամյա բանտարգելության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով:
1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993թ.-ից առ այսօր: 1996թ.-ից նաև «Երկրապահ կամավորական միության» անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ:
Categories: Stub | Հայեր