Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Արամ Խաչատրյան - Wikipedia

Արամ Խաչատրյան

From Wikipedia

Արամ Խաչատրյանը (Հունիս 6, 1903 - Մայիս 1, 1978) հանրահայատ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:

Contents

[խմբագրել] Կենսագրություն

Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903թ-ի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում: 1913թ-ին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը: Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ:

1915թ-ին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ: Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն:

1921թ-ին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը: Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր:

Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925թ-ին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել: 1929թ-ին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ: Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը` «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում` «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։

1939թ-ին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։

1936-1947թթ-րը ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում: Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946թ-ին` «Երկրորդ սիմֆոնիան», 1943թ-ին` «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946թ-ին` «Երրորդ սիմֆոնիան» և 1947թ-ին` իր «Պոետիկ սիմֆոնիան»։

1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը` Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ), Կիեվ, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով: 1950թ-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը: Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկրներ բոլոր մայրցամաքներում: Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների` Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի:

50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում:

1956թ-ի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում: Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում, և Երևանում: Արամ Խաչատրյանը մահացել է Մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Պանթեոնում» ուրիշ հայ մեծերի կողքին` Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի:

[խմբագրել] Գլխավոր ստեղծագործությունները

[խմբագրել] Սիմֆոնիաներ

  • Սիմֆոնիա No. 1
  • Սիմֆոնիա No. 2
  • Սիմֆոնիա No. 3

[խմբագրել] Մենանվագներ և նվագախմբային գործեր

  • Piano Concerto
  • Violin Concerto
  • Cello Concerto
  • Concerto-Rhapsody for Piano and Orchestra
  • Concerto-Rhapsody for Violin and Orchestra
  • Concerto-Rhapsody for Cello and Orchestra
  • Masquerade Suite
  • Lermontov Suite

[խմբագրել] Բալետներ

  • Սպարտակ
  • Գայանե, որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը

[խմբագրել] Կամերային ստեղծագործություններ

  • Trio in G minor for Clarinet, Violin and Piano (1932)

[խմբագրել] Դաշնամուրային մենանվագներ

  • Toccata
  • Etudie
Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com