Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Պյութագորաս - Wikipedia

Պյութագորաս

From Wikipedia

Պյութագորաս (մոտ 569 - 475 Մ.Թ.Ա., հունարեն` Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անվամբ կոչված Պյութագորասի թեորեմով:

Հայտնի լինելով որպես «Թվերի հայր», Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել Մ.Թ.Ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում: Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչ-Սոկրատեսյան փիլիսոփաներինը, անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին: Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամենը կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ:

[խմբագրել] Կենսագրություն

Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, որպես Պիթայիսի և Մնեսարքուսի որդի: Երիտասարդ տարիքում, Պոլիկրատոսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք: Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Անտիկ Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև շարժվելը արևմուտք` այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում:

Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն:

Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ: Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով: Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար: Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց Մաթեմատիկոներ: Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով: Հարևան տարածքներում բնակվող ուսանողները նույնպես թույլատրվում էին այցելել Պյութագորասի դպրոց: Կոչվելով Ակուսմատիկներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն:

Ըստ Իամբլիքուսի, պյութագորացիները վարում են կազմակերպված կյանք, կազմված կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից: Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը` աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին օրհներգեր նվիրված Ապոլոնին, օգտագործում էին քնարը հոգու և մարմնի հիվանդություններ բուժելու նպատակով և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում:

Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Մեսոպոտամիայում, Անտիկ Եգիպտոսում և Հնդկաստանում: Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար: Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Ցիցեռոնի և Պլուտարքոսի աշխատություններում:


[խմբագրել] Արտաքին հղումներ

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com