Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մատենադարանի ձեռագրերը աշխարհագրության մասին - Wikipedia

Մատենադարանի ձեռագրերը աշխարհագրության մասին

From Wikipedia

[խմբագրել] Մատենադարանի ձեռագրերը աշխարհագրության մասին

Եթե հայ առաջին պատմիչներն իրենց պատմությունները հյուսելիս հարուստ տեղեկություններ են հաղորդում նաև հարևան երկրների պատմության վերաբերյհալ, ապա ավելի ուշ հայ հեղինակները ամբողջական գործեր են ստեղծում, որտեղ հարուստ տեղեկություններ են տալիս հարևան ու հեռավոր երկրների, նրանց ժողովուրդների, տնտեսական ու քաղաքական կյանքի մասին: Մատենադարանում պահվում են միջնադարյան հայ աշխարհագրագետների մի շարք աշխատություններ Մեզ հասած երկերից ամենահինը 7-րդ դարի նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու “Աշխարհացույցն” է, որտեղ օգտագործված են հին աշխարհի մի շարք աշխարհագրական սկզբնաղբյուրներ: Աշխատությունում տրվում են ընդհանուր տեղեկություններ երկրագնդի, նրա մակերեսի, կլիմայական գոտիների ծովերի և այլնի մասին, ներկայացվում են ժամանակին հայտնի երեք մարցամաքները Եվրոպան, Ասիան և Աֆրիկան գլխավոր ուշադրությունը նվիրված է Հայաստանի, Վրաստանի, Աղվանքի, Իրանի, Միջագետքի և այլ երկրների նկարագրությանը: Ուշագրավ աշխարհագրական տեղեկություններ է պարունակում նաև հեղինակի “մղոնաչափք” աշխատությունը: Մատենադարանի 7 ձեռագրեր ընդգրկում են 12-րդ դարում հորինված “Անվանք քաղաքացն Հնդկացն և Պարսիցն” ձեռագիրը, որի հեղինակը լինելով Հնդկաստանում, նշում է նրա քաղաքների միջև եղած հեռավորություններն ու ճանապարհները, տեղեկություններ է տալիս երկրի տնտեսաական կյանքի և առևտրական հարաբերությունների, հնդիկների վարք ու բարքի մասին: Ձեռագրերում հանդիպում են նաև տեղեկություններ Արկտիկայի մասին: 13-րդ դարի հեղնիակ Հովհաննես Երզնկացին նկարագրում է աշխարհի ամենահեռավոր “անմարդաբնակ և սառնաշունչ” մասը, որտեղ “գարնանը և ամռանը ցերեկը տևում է վեց ամիս”, որի պատճառը, ըստ Երզնկացու արևի անցումն է մի կիսագնդից մյուսի: Բազմաթիվ ձեռագրեր պարունակում են 13-րդ դարի աշխարհագրագետ Վարդանի “Աշխարհացույցը”, որտեղ ներկայացված են զանազան երկրներ ու ժողովուրդներ: Հայ ճանապարհորդներն իրենց ուղեգրություններում տվյալներ են հաղորդել մոտ և հեռու երկրների մասին, այդ թվում Հնդկաստան, Հաբեշստան, Իրան, Եգիպտոս Եվրոպական մի շարք երկրներ և այլն: Մարտիրոս Երզնկացին 15-16-րդ դարերի “Պատմություն ֆրանկաց երկրի” աշխատությունում ներկայացրել է իր ճանապարհորդությունը Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆլանդրիա, Ֆրանսիա, Իսպանիա, հասել էր մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը: Ուշագրավ տեղեկություններ էր տվել եվրոպական քաղաքների, ազգաբնակչության քանակի, ճարտարապետական որոշ հուշարձանների, կենցաղի սովորությունների և զանազան այլ հարցերի մասին: 15-րդ դարի մատենագիր Հովհաննես Աղթամարցին շրջել է Հաբեշստանում և գրի առել զանազան տպավորություններ: Կարապետ Բաղիշեցին (1550թ.) հորինել է չափածո “աշխարհացույց”, Երեմիա Չելեպի Քյումուրճյանը (1637-1395թթ.) գրել է “Պատմություն Ստանբոլի” երկը, Հովհաննես Թութոջին (1703թ. ) “Պատմություն Երկրին Հաբեշստանա” աշխատությունը, Շահմուրադ Բաղիշեցին (17-18 դարերում) “Նկարագրություն Վերսալիա քաղաքին” ուղեգրությունները: Խաչատուր Թոխաթցին գրել է 280 տողանոց մի պոեմ Վենետիկի մասին: Կոնստատին Ջուղայեցու կազմած առևտրական դասագրքում կարևոր տեղեկություններ կան հնդկական, պարսկական, թուրքական քաղաքներում վաճառվող ապրանքների, նրանց գների, տարբեր երկրներում գործածության մեջ եղած դրամական համակարգերի չափ ու կշիռի միավորների և այլ հարցերի մասին:

Տեղեկությունները քաղված են Մատենադարանի ինտերնետային սայթից

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com