Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
IPod - Wikipedia

IPod

From Wikipedia

Ընտրված հոդված


5-րդ սերնդի սպիտակ  վիդեո iPod։
Enlarge
5-րդ սերնդի սպիտակ վիդեո iPod։

iPod-ը շարժական մեդիա փլեյերների տեսակ է, որը արտադրվում է Apple Computer-ի կողմից։ Apple-ը իր շեշտը դրել է iPod-ի ոչ այնքան տեխնիկական հնարավորությունների վրա, ինչքան դրա ինտերֆեյսի պարզության վրա։ iPod ընտանիքի գրեթե բոլոր փլեյերները կազմված են միայն կենտրոնական շարժական անիվից։ Փլեյերների մեծ մոդելները պահպանում են մեդիան ներքին կոշտ սկավառակների վրա, մինչդեռ փոքր մոդելները՝ iPod nano-ն և iPod shuffle-ը, օգտագործում են ֆլեշ հիշողություն։ Ինչպես և շատ թվային փլեյերներ, iPod-ները ևս կարող են օգտագործվել, որպես արտաքին ինֆորմացիա կրող սարքեր։

2006 թվականի սեպտեմբերի դրությամբ, արտադրման գիծը կազմված է 5-րդ սերնդի iPod-ի լավացված տարբերակից (ընդգրկում է վիդեո փլեյեր և որոշակի խաղերի ապահովում), երկրորդ սերնդի iPod nano-ից և երկրորդ սերնդի iPod shuffle-ից։ Բոլոր երեք մոդելները թողարկվել են 2006 թվականի սեպտեմբերին։

Բոլոր iPod-ները գալիս են iTunes-ի հետ միասին, որը տեղափոխում է երաժշտությունն, նկարներն ու վիդեոները համակարգչից iPod-ի վրա։ iPod-ը, տվյալ պահին, աշխարհի լավագույն վաճառվող թվային ձայնային փլեյերներից է։

Contents

[խմբագրել] Պատմությունը և դիզայնը

iPod-ը ծնվեց Apple-ի թվային ցանցերի քաղաքականության արդյունքում, երբ ընկերությունը սկսեց ստեղծել ծրագրեր, արագ աճող, թվային սարքավորումների շուկայի համար։ Թվային խցիկներն ու օրգանայզերները արդեն ուժեղ դիրք էին հաստատել շուկայում, սակայն ընկերությունը գտավ, որ թվային փլեյերների որակը այնքան էլ բարձր չէ և որոշեց զարգացնել իր սեփական գիծը։

3-րդ սերնդի iPod-ի կառուցվածքը
Enlarge
3-րդ սերնդի iPod-ի կառուցվածքը

Philips ընկերության Windows CE բաժնի գործադիր տնօրեն՝ Tony Fadell-ը լքեց Philips-ը՝ կոշտ սկավառակի հիման վրա MP3 փլեյեր և երաժշտական ծառայություն ստեղծելու նպատակով։ Նա ստեղծեց ընկերություն՝ Fuse, խոշոր մեդիա ընկերություններին իր միտքը զարգացնելու և վաճառելու նպատակով։ Այն բանից հետո, երբ RealNetworks տապալեց նրան, Apple-ը ընդունեց նրան, և iPod-ի ուղղությամբ աշխատանքներն սկսեցին 2001 թ.-ի փետրվարին՝ iTunes-ի թողարկումից մեկ ամիս հետո։ 2001 թ.-ի հոկտեմբերի 23-ին հանրությանը հայտարարված էր 5 ԳԲ-ոց կոշտ սկավառակով փլեյերի մասին, որը «կարող էր կրել ավելի քան 1000 երգ ձեր գրպանում»։

Սակայն, ի զարմանս բոլորին, Apple-ը որոշեց չստեղծել iPod-ի համար ծրագրային ապահովումը ինքը։ Փոխարենը, նա կնքեց պայմանագիր PortalPlayer-ի հետ, որը արդեն ուներ չզարգացած ծրագրային ապահովում (հիմնված 2 ARM պրոցեսորների վրա), որը աշխատում էր վճարովի միկրոկերնել ներկառուցված օպերացիոն համակարգի վրա։ PortalPlayer-ը աշխատում էր IBM-ի MP3 փլեյերի վրա՝ Bluetooth ականջակալով։

Apple-ը նաև կապնվեց մեկ այլ ընկերության՝ Pixo-ի հետ, որպեսզի այն ստեղծի օգտագործողի նուրբ ինտերֆեյս՝ Steve Jobs-ի անմիջական ղեկավարության ներքո։

[խմբագրել] iPod

[խմբագրել] Առաջին սերունդ

iPod։ Առաջին սերունդ
Enlarge
iPod։ Առաջին սերունդ
iPod։ Երկրորդ սերունդ
Enlarge
iPod։ Երկրորդ սերունդ

Apple-ը թողարկել է իր առաջին iPod-ը 2001 թվականի հոկտեմբերին։

  • Դիսկի չափը՝ 5 ԳԲ
  • Ֆայլային համակարգը՝ HFS
  • Չափսերը՝ 100x62x18 մմ, քաշը՝ 184 գրամ
  • Սպասարկվող ֆորմատները՝ wav, aiff, mp3, AAC
  • Աշխատանքային տևողությունը՝ 12 ժամ

Առաջին iPod-ը ուներ հետևյալ առավելությունները. հարմար կառավարում, որը պայմանավորված է եղել պտտվող անիվով և դրա ծայրերին ու կենտրոնում տեղադրված կոճակներով, հարմար տեղաշարժ մենյուով, երգերի դասակարգման համակարգ (ըստ երգչի, ըստ հեղինակի, ըստ ալբոմի, ըստ այբուբենի և այլն), բարձրորակ ԹԱՓ (թվա-անալոգային փոխակերպիչ) և 60մՎ ձայնի ուժեղացուցիչ, որակյալ էկվալայզեր, բարձրորակ ականջակալ, հեռակառավարման վահանակ, 400ՄԲիթ/վ արագությամբ սինքրոնացման և ներքին մարտկոցի լիցքավորման համար FireWire պորտ, 12 ժամ աշխատանքային տևողություն՝ լիթի-պոլիմերային մարտկոցի հետևանքով, այդ կարգի փլեյերների համար նորմալ չափսեր (Apple ընկերությունը առաջինն էր, ով սկսեց օգտագործել 1,8" չափսերով կոշտ սկավառակներ փլեյերներում), ներկառուցված օրգանայզեր, որն իր մեջ ներառում է հասցեյագիրք, որը սինքրոնացվում է համակարգչի հասցեյագրքի հետ, օրացույց, որը տեղեկացնում է առաջիկա պատահույթների մասին, և ժամացույց՝ ժամային գոտին փոփոխելու ունակությամբ, ներկառուցված խաղ՝ դասական «արկանոիդ», որպես արտաքին ինֆորմացիա կրող սարք օգտագործելու հնարավորություն։

Համակարգչին (միայն Մակինտոշին) iPod-ը միանում է ստանդարտ FireWire պորտով։

Ականջակալը կարելի էր միացվել ինչպես անմիջապես, այնպես էլ վահանակի մոջոցով։ Բացի վահանակից ու ականջակալից, հավաքածուի մեջ ընգրկված էր նաև գոտիի վրա կապվող պահանակը, FireWire լարը և լիցքավորման համար անհրաժեշտ բլոկը։

[խմբագրել] Երկրորդ սերունդ

iPod։ Երրորդ սերունդ
Enlarge
iPod։ Երրորդ սերունդ

Apple-ը թողարկել է իր երկրորդ սերնդի iPod-ը 2002 թվականի հուլիսի 17-ին։

  • Դիսկի չափը՝ 5, 10 կամ 20 ԳԲ
  • Ֆայլային համակարգը՝ HFS (Mac OS) և FAT32 (Windows)
  • Համակարգչին միանալու ինտերֆեյսը՝ FireWire։

[խմբագրել] Երրորդ սերունդ

iPod։ Չորրորդ սերունդ
Enlarge
iPod։ Չորրորդ սերունդ

Թողարկման ամսաթիվ՝ ապրիլի 28, 2003 թ.։

  • Դիսկի չափը՝ 5, 10 կամ 20 ԳԲ, այնուհետև 15, 20 և 40 ԳԲ
  • Աշխատանքային տևողությունը՝ 8 ժամ
  • Համակարգչին միանալու ինտերֆեյսը՝ FireWire, ինչպես նաև USB։

[խմբագրել] Չորրորդ սերունդ

iPod։ Հինգերորդ սերունդ
Enlarge
iPod։ Հինգերորդ սերունդ

Թողարկման ամսաթիվ՝ 2004 թվականի հուլիս։

Այս սերնդի առաջին iPod-երը, որոնք թողարկվել էին 2004 թ.-ին, գալիս էին մոնոխրոմ էկրանով։ Սակայն հետագա՝ 2005թ.-ի տարբերակներում, մոնոխրոմ էկրանները փոխարինվել էին գունավորներով (65 հազար գույներ)։

  • Դիսկի չափը՝ 20 կամ 40 ԳԲ (2004), 20 կամ 60 ԳԲ (2005)
  • Չափսերը՝ 104x61x14(15) մմ(2004), 104x61x16(19) մմ
  • Քաշը՝ 158(170) գրամ (2004), 167(187) գրամ (2005)
  • Աշխատանքային տևողությունը՝ 12 ժամ (2004), 15 ժամ (2005)
  • Համակարգչին միանալու ինտերֆեյսը՝ FireWire կամ USB։

[խմբագրել] Հինգերորդ սերունդ

Թողարկման ամսաթիվ՝ հոկտեմբերի 12, 2005 թ.։

  • Դիսկի չափը՝ 30, 60 կամ 80 ԳԲ
  • Համակարգչին միանալու ինտերֆեյսը՝ USB, ինչպես նաև՝ FireWire։
Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com