Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Հայկական Լայկա - Wikipedia

Հայկական Լայկա

From Wikipedia

Հայկական Լայկա Շունը հազարամյակների ընթացքում անգնահատելի ծառայություն է մատուցել Հայկական լեռնաշխարհի բնիկներին: Այնպիսի ահռելի գազանների որսի ժամանակ, որպիսիք էին կովկասյան ազնիվ եղջերուն, վայրի ցուլը, արջն ու վարազը, շունը օգնում էր որսորդին նրանով, որ գտնում էր այդ կենդանիներին, հաչելով նրանց ուշադրությունը գրավում էր իր վրա, արգելակում նրանց փախուստը և դրանով իսկ հնարավորություն տալիս տիրոջը աննկատելի մոտենալ` նետել իր գեղարդը, կամ քարե մուրճն իջեցնել գազանի գլխին: Եթե շունը չի մասնակցում որսորդությանը, ոչ մի վայրի կենդանի թույլ չի տա մարդուն մոտենալ իրեն խոցելի տարածության վրա: Կա այդ բանը հաստատող մի հնադարյան բրոնզե քանդակ, որը երեք հազար տարեկան է: Այն գտնվել է Գուգարքի հյուսիսային մասում: Եղջերուն խելակորույս վազքի ժամանակ հանկարծակի կանգ է առել, որովհետև իր դեմն է ելել պոչը ոլորած մի շուն: Սա ցատկում է սարսափած կենդանու կրծքին, բայց եղջերուն չի համարձակվում շուռ գալ և փախչել, քանի որ հետևից նույնպիսի մի շուն արդեն բարձրացրել է առաջին թաթերը, որպեսզի ցատկի իր գավակը: Պարզ երևում է, որ սրանք ներկայումս էլ գոյություն ունեցող "լայկա" շներն են` ականջները ցից և պոչերը` մանգաղաձև դեպի վեր: Դրանք այժմ էլ օգտագործվում են խոշոր վայրի կենդանիների որսի ժամանակ:
Լայկա շան պատկերները բազմիցս հանդիպում են Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերներում: Այդ շունը առանձնացվել է իբրև Հայաստանում հնագույն ժամանակներում գոյություն ունեցած և ժայռապատկերներում արտացոլված շների տեսակներից մեկը: Բարակ կամ թազի շան հաջորդ տեսակը, որը Հայաստանում հայտնի էր հնագույն ժամանակներից, բարակ կամ թազի անվանվող շունն է: Շան այդ տեսակը Հայաստանում ներկայումս չի հանդիպում, սակայն գրականության մեջ պահպանվել են տվյալներ այն մասին, որ ոչ հեռու անցյալում դրանք տարածված են եղել Սևանի ավազանի շրջաններում, հատկապես Գավառում: Մինչև XX դարի սկիզբը այս շունը բուծվում էր Մնձուր լեռների շնաբուծարաններում: Բարակը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար: Նա թեթևոտն և արագավազ էր: Քարայծ, եղջերու հալածելու և քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի և գայլաշան զուգավորումից սերած և միայն Մնձուր լեռնաշխարհին հատուկ մի տեսակ որսի շուն, որը քարայծի ամենաթեթև հետքերից կարողանում էր հայտնաբերել նրա թաքստոցը և առաջնորդել այն ուղղությամբ, ուր թաքնված էր որսը: Այս կարգի շները թե' հոտառությամբ, թե' հաչելու ձևով տարբերվում էին մյուս շներից: Սրանք մարդկանց վրա չէին հաչում, շատ ուշիմ էին և նվիրված իրենց տիրոջը: Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու և հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ունեին: Բարակի կամ թազիի նկարները հանդիպում են ժայռապատկերներում, թեև ոչ այնքան հաճախ, որքան "լայկա" շները: Այս նույն շունն է պատկերված նաև Լոռի Բերդի դամբարաններից մեկում հայտնաբերված մ. թ. ա. առաջին հազարամյակի ոսկե զարդի վրա: Տալ գոտու նկարը Ուրարտական շպից Ընտանի շան ոսկորներ են հայտնաբերված Երևանի արվարձանում գտնվող մ. թ. ա. VII-VIII դարի ամրոց Թեյշեբաինի պեղումների ժամանակ: Դրանք պատկանում են մի քանի կենդանիների, որոնք բոլորն էլ նույն տեսակին են պատկանում: Ինչպես երևում է ոսկորների ուսումնասիրությունից, մ.թ.ա. VII-VIII դարերում այն ժամանակվա քաղաքային տիպի բնակավայրերի պահապան շները աչքի էին ընկնում ոչ մեծ չափերով, գանգի` ուղեղային մասի համեմատաբար շատ նեղ չափերով, ճակատի մեծ բացարձակ լայնությամբ և խոշոր ատամներով: Այն պահպանելիս է եղել իր նախնի շնագայլի որոշ հատկանիշներ և ժամանակակից շներից նման է եղել շպիցներին: Ընդհանուր առմամբ Հայաստանի հնագույն ժայռապատկերներից:

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com