System of a Down
From Wikipedia
[խմբագրել] System of s Down
System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System") ռոք-խումբը ստեղծվել է ԱՄՆ-ում, Քալիֆորնիա նահանգի Լոս-Անջելոս քաղաքում 1995 թ.ին: Խումբը ներկայացնում են Սերժ Տանկյանը(վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը(հարվածային), Դարոն Մալաքյանը(կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը(բասս կիթառ): System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են հարցեր ինչպիսիք են` իշխանությունների անտարբերությունն և կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայկական ցեղասպանությանը, օրինակ` "Spiders"("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են նրանց բազմաթիվ հարցազրույցները և համերգարշավները այդ կապակցությամբ: S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում: Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ` ինչը չի կարող հպարտություն չպարգևել նույնիսկ ռոք չսիրող ցանկացած հայի:
[խմբագրել] Նմանատիպ ռոք խմբեր
- Korn
- Rage Against The Machine
- Slipknot
- Linkin Park
- Clawfinger
- Methods of Mayhem