Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Հովհաննես Բաղրամյան - Wikipedia

Հովհաննես Բաղրամյան

From Wikipedia

Image:Bagramjan i.jpg
Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյան, Ivan Khristoforovich Bagramian (Ռուսերեն: Иван Христофорович Баграмян). Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան (Դեկտեմբեր 2, 1897 - Սեպտեմբեր 21 1982), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար: Իսկական անուն-հայրանունը` Հովհաննես Խաչատուրի (Ռուսերեն` Ованес Хачатурович): Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում`Չարդախլու գյուղում` Ելիզավետպոլ, հայկական Գանձակ /Ադրբեջաներեն` Գյանջա/ (հետագայում` Կիրովաբադ, քաղաքում` այժմ Գյանջա` Արևելյան Հայաստանում ներկայիս Ադրբեջանական Հանրապետության) տարածքում, որն այն ժամանակ Ռուսական Կայսրության մասն էր: Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը` ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը: 1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում` 2-րդ Կովկասյան սահմանային գնդում` Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում` Օսմանյան Կայսրության դեմ: Զորացրվեց 1917 թվականին և 1920 թ. մտավ Կարմիր բանակ. մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918թ. Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին: 1925 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի /Լենինգրադի/ հեծելազորային դպրոցը, 1934 թ.` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1934 - 1936 թթ. ծառայել է` որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թ.-ից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թ.` դառնալով Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ:

Մարշալ Բաղրամյանի արձանը, Երևան
Enlarge
Մարշալ Բաղրամյանի արձանը, Երևան

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թ. հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր: Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը: Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին: Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից: Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թ.: Նա առաջ քաշվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարեց Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան: 1943 թ. նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944թ. խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում` («Բագրատիոն» օպերացիա): Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում: Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության Հերոսի կոչման: 1945թ. սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը: Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ` Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945թ. ապրիլին և 1945թ. վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավմանը հանձնվել: Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար: 1954թ. նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ: 1955թ. նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում: Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխաւոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը: Զօրացրվեց 1968թ.: ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով:

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com