Դավթակ Քերթող
From Wikipedia
Դավթակ Քերթող բանաստեղծ, ապրել է 7-րդ դարում:
[խմբագրել] Աշխատություններ
Ստեղծագործություններից պահպանվել է միայն «Ողբք ի մահն Ջևանշենի մեծի իշխանին» պոեմը, որն ունի աշխարհիկ բովանդակություն: Պոեմում հեղինակը փառաբանում է Աղվանքի քաջ զորավար Ջևանշենին, որը դավադրաբար սպանվում է: Պոեմն ունի հայրենասիրական բովանդակություն, աչքի է ընկնում իր հերոսականությամբ և բանաստեղծական բարձր արվեստով: Այդ պոեմը Մովսես Կաղանկատվացին ներկայացրել է իր «Պատմություն Աղվանաց» գրքի մեջ` որպես աղբյուր ունենալով V – X-րդ դդ. հայ պատմիչների գործերը և հայկական ձեռագրերը:
Աղբյուր Hayeren.Hayastan.Com