Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ալեքսանդր Երիցյան - Wikipedia

Ալեքսանդր Երիցյան

From Wikipedia

Ալեքսանդր Երիցյան - XIX դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։
Արխիվային վավերագրերի ու փաստսկան նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ բուրժուական պատմագրության ականավոր ներկայացուցիչ` Ալեքսանդր Երիցյանը (1841-1902)։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի Էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում Էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք Էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։

[խմբագրել] Կենսագրություն

Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել Է Թիֆլիսում 1841 թվականի հոկտեմբերի 24-ին ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին : Սկզբնական կրթությունը ստացել Է Ներսիսյան դպրոցում 1851 թվականից, բայց շուտով թողնում Է այն, 1854 թվականին Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է լինում դուրս գալ վեցերորդ դասարանից` բրոնխիտ հիվանդության պատճառով։ Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով` նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը, միարժամանակ զբաղվելով գրականությամբ։ Սկզբում` մոտ հինգ տարի, ծառայում Է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո 80-ական թվականներին նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների մինիստրությունում։ Այստեղ աշխատելով նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած` Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում, հետազոտելով Ղազախի գավառը» : 1888 թ. ստիպված թողնում է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա առանց այդ էլ թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։ Ստ. Մալխասյանցը 1902թ. «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի. առաջինը 1870-1890 թվականները, երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ» , և երկրորդ շրջանը 90-ական թվականներին, երբ «շատանում է գրուածքների թիւը եւ մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը» : Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ հայերեն և ռուսերեն լեզուներով գրված ընդարձակ ու համառոտ հոդվածներով, այն ինչ վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր: Ստ. Մալխասյանցը այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը։

[խմբագրել] Վախճան

Նա վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին առավոտյան ժամը 7-ին, 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանը ուներ մեկ որդի, որը այդ ժամանակ սովորում էր Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, ինչպես տեղեկացնում է «Մշակ»-ի 1902թ. փետրվարի 26-ի համարը «Մեծ բազմութիւն հաւաքվել էր Վանքի եկեղեցում եւ գաւթում` հանգուցեալի գրական եւ անձնական յարգողներից եւ բարեկամներից: Ներկա էին բոլոր պարբերական հրատարակությունների խմբագիրները կամ ներկայացուցիչները: Օտարական հուղարկաւորողների մէջ մենք նկատեցինք Սուլթան Կրիմ-Գիրէյին, գեներալ Պօտտօին, Վեյդենբաումին. վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը, որ հոգեհանգստին էլ ներկա էր շաբաթ երեկոյ` եկել էր նաեւ եկեղեցի, որին պատուով ընդունեցին եւ դասը հրաւիրեցին կանգնելու: Պատարագի ժամանակ եկաւ եւ Վեհափառ Կաթողիկոսը, որ բանախոսություն անելով Ալ. Երիցյանի հիշատակին` մատնանիշ եղավ հայ գրագետների անապահով նիւթական դրության վրա»։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև հանգունգուցյալին հարգանքի տուրքը մատուցելու եկած` վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին: Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը` Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com